Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+26.09 oC

Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

13:37 13.10.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով հասարակական տրանսպորտի ներկրված նոր շարժակազմերը, տեղեկացրել է, որ արդեն Երևանում է քաղաքապետարանի կողմից այս տարի գնված 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի առաջին խմբաքանակը:

«Երևանի քաղաքապետարանն այս տարի համայնքային բյուջեի հաշվին 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս է գնել: Այս պահին արդեն Երևանում է առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս: Մինչև երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում»,- ասել է քաղաքապետը:

Նա նշել է, որ Երևանում հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները և ավտոբուսային պարկի համալրման հարցը վերջնականացնելու համար անհրաժեշտ կլինի ևս 150-200 ավտոբուս գնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

15:53 13.10.2024

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 1976 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են […] ...

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:30 13.10.2024

Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

15:06 13.10.2024

Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ […] ...

Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին. աղբյուր

14:43 13.10.2024

Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին. աղբյուր

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան -Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ հարցականի տակ էր թողել հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունն առաջիկա խաղին։ Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Հայաստանի ընտրանու նախորդ հանդիպումը, որը կայացել էր Ֆարերյան կղզիներում։ Հայտնի է դարձել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանը լիարժեք […] ...

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

14:28 13.10.2024

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

14:11 13.10.2024

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 16:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեզամ-Գազ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՌասՄարի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արթուր […] ...

BACK_TO_TOP