Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+25.09 oC

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան

11:24 13.10.2024

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին.

«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»:

Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարյանին.«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։

Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական  համալիրներին։ Խաչաձև տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաև փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ և հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։

Գերմանա-հայկական թիմը «Արտաքսատա» նախագծով» (AGAP) Հայաստանում է սեպտեմբերից։ Մյունսթերի համալսարանը, որի հնագետներն ընդգրկված են այս նախագծում, տեղեկացնում է՝  խումբը կշարունակի պեղումները և հույս ունի նոր գտածոների մասին ևս փաստել, նաև պարզել՝ ում է նվիրված եղել այս եկեղեցին։

Հոդվածում ներկայացվում է.

«Արտաքսատան (Արտաշատ) Հայաստանում այն տարածքում է, որտեղ, ըստ ավանդության, բանտարկության մեջ է պահվել Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան մեր թվարկության 301 թվականին հայոց Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Նոր հայտնաբերված եկեղեցուց շատ փոքր հեռավորության վրա է միջնադարյան Խոր Վիրապ վանքը, որը հիշեցնում է այդ ավանդույթը»։

Հայ-գերմանական հետազոտական ​​խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական ​​Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական ​​հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

14:11 13.10.2024

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 16:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեզամ-Գազ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՌասՄարի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արթուր […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:54 13.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը […] ...

Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

13:37 13.10.2024

Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով հասարակական տրանսպորտի ներկրված նոր շարժակազմերը, տեղեկացրել է, որ արդեն Երևանում է քաղաքապետարանի կողմից այս տարի գնված 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի առաջին խմբաքանակը: «Երևանի քաղաքապետարանն այս տարի համայնքային բյուջեի հաշվին 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս է գնել: Այս պահին արդեն Երևանում է առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս […] ...

«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական զորքերի հետ մարտերի մասին

13:23 13.10.2024

«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական զորքերի հետ մարտերի մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր Telegram-յան ալիքում հայտարարել է, որ բախվել է իսրայելական զորքերի հետ, որոնք փորձել են մտնել Լիբանանի տարածք, մարտերը շարունակվում են մինչ օրս։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր տոկուն պաղեստինցի ժողովրդին, նրանց խիզախ և ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, Իսլամական Դիմադրության մարտիկները կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին, պայթուցիկ սարք […] ...

Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

13:07 13.10.2024

Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 06:55-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին այրվում է շինություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում (մոտ […] ...

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանին Քաղաքի օրվա առթիվ

12:50 13.10.2024

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանին Քաղաքի օրվա առթիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ։ «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորում է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ: Հնագույն ավանդույթներն ու ժամանակակիցը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել իր յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները ռուսական քաղաքների հետ»,- ասվում է շնորհավորական ուղերձում: ...

BACK_TO_TOP