Մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+25.09 oC

Մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը. Տիգրան Ավինյան

11:00 13.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2806-ամյակը:

«Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ:

Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:

Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Tigran Avinyan (@avinyans)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:54 13.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը […] ...

Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

13:37 13.10.2024

Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով հասարակական տրանսպորտի ներկրված նոր շարժակազմերը, տեղեկացրել է, որ արդեն Երևանում է քաղաքապետարանի կողմից այս տարի գնված 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի առաջին խմբաքանակը: «Երևանի քաղաքապետարանն այս տարի համայնքային բյուջեի հաշվին 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս է գնել: Այս պահին արդեն Երևանում է առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս […] ...

«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական զորքերի հետ մարտերի մասին

13:23 13.10.2024

«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական զորքերի հետ մարտերի մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր Telegram-յան ալիքում հայտարարել է, որ բախվել է իսրայելական զորքերի հետ, որոնք փորձել են մտնել Լիբանանի տարածք, մարտերը շարունակվում են մինչ օրս։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր տոկուն պաղեստինցի ժողովրդին, նրանց խիզախ և ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, Իսլամական Դիմադրության մարտիկները կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին, պայթուցիկ սարք […] ...

Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

13:07 13.10.2024

Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 06:55-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին այրվում է շինություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում (մոտ […] ...

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանին Քաղաքի օրվա առթիվ

12:50 13.10.2024

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանին Քաղաքի օրվա առթիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ։ «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորում է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ: Հնագույն ավանդույթներն ու ժամանակակիցը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել իր յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները ռուսական քաղաքների հետ»,- ասվում է շնորհավորական ուղերձում: ...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Camry»-ն և «Volkswagen Vento»-ն

12:36 13.10.2024

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Camry»-ն և «Volkswagen Vento»-ն

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Բարսեղյանի վարած «Mercedes» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Եսայի Բաբելյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Բաղդասար Սևումյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

BACK_TO_TOP