Լիբանանի վարչապետը երկրի առաջնահերթությունը համարել է հրադադարը և քաղաքացիների անվտանգությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Լիբանանի վարչապետը երկրի առաջնահերթությունը համարել է հրադադարը և քաղաքացիների անվտանգությունը

21:22 12.10.2024

Լիբանանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև, և պատրաստ է ուժեղացնել հանրապետության զինված ուժերի ներկայությունը երկրի հարավային շրջաններում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ընդունելով կարճատև այցով Բեյրութ ժամանած Իրանի Մեջլիսի (Խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։

«Մեր առաջնահերթությունը հրադադարն է՝ ապահովելով Լիբանանի և նրա քաղաքացիների անվտանգությունը»,-ընդգծել է վարչապետը, որի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Միքաթին հաստատել է, որ լիբանանյան պետությունը «պատրաստ է ուժեղացնել բանակային ստորաբաժանումների ներկայությունը հարավային սահմանին` համաձայնեցնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարության հետ»:

Իր հերթին Ղալիբաֆն ասել է, որ «Իսլամական Հանրապետության ղեկավարների կողմից Լիբանանի ժողովրդին և դիմադրության ուժերին աջակցության ուղերձ է հղել»։

Նա իր պատրաստակամությունն է հայտնել օդային կամուրջ ստեղծել Թեհրանի և Բեյրութի միջև՝ տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 12.10.2024

SHANTNEWS

Հնդկաստանում հարսանեկան նոր սեզոնը 70 միլիարդ դոլար կբերի երկրի տնտեսությանը

21:54 12.10.2024

Հնդկաստանում հարսանեկան նոր սեզոնը 70 միլիարդ դոլար կբերի երկրի տնտեսությանը

Հնդկաստանում սկսվում է հարսանեկան նոր սեզոնը և Հնդկաստանի առևտրի համադաշնության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տոնակատարությունները երկրի տնտեսությանը կբերեն ավելի քան 70 միլիարդ դոլար։ Հնդկաստանում հարսանիքը կյանքի գլխավոր իրադարձությունն է, ավելի կարևոր, քան ցանկացած տոն կամ տարեդարձ: Ապագա նորապսակների ծնողները դրան պատրաստվում են երեխայի ծվելուց ի վեր՝ հավաքելով կապիտալ և օժիտ։ Հնդկական հարսանեկան բյուջեն հսկայական է՝ ցանկացած […] ...

Տարածաշրջանը պետք է դարձնել հասանելի ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև բոլոր երկրների համար․ ՀՀ նախագահ

21:49 12.10.2024

Տարածաշրջանը պետք է դարձնել հասանելի ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև բոլոր երկրների համար․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է համարում, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ ՀՀ նախագահն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված քայլերը երկարաժամկետ և մանրակրկիտ աշխատանքի արդյունք են: «Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց […] ...

Տուսկը պաշտպանել է Լեհաստանի անվտանգության իրավունքը՝ խոսելով միգրացիոն նոր պայմանագրի մասին

21:45 12.10.2024

Տուսկը պաշտպանել է Լեհաստանի անվտանգության իրավունքը՝ խոսելով միգրացիոն նոր պայմանագրի մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է, որ չի հարգի և չի իրականացնի ապաստանի տրամադրման ԵՄ կանոնները, եթե դրանք սպառնան Լեհաստանի անվտանգությանը։ «Ոչ ոք ինձ չի համոզի կամ չի ստիպի փոխել իմ կարծիքը», – ասել է նա: Տուսկը շաբաթ օրը ելույթ է ունեցել Վարշավայում «Քաղաքացիական կոալիցիայի» համագումարի մասնակիցների առջև։ «Ես իսկապես այստեղ կլինեմ, նույնիսկ եթե գլխիս […] ...

Քամալա Հարիսը «ունի գերազանց առողջություն և պատրաստ է կատարելու ԱՄՆ նախագահի պարտականությունները»

21:37 12.10.2024

Քամալա Հարիսը «ունի գերազանց առողջություն և պատրաստ է կատարելու ԱՄՆ նախագահի պարտականությունները»

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը շաբաթ օրը հրապարակել է իր բժշկի նամակը, որում ասվում է, որ նա «գերազանց առողջ է» և «ունի ֆիզիկական և մտավոր ճկունություն, որն անհրաժեշտ է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»: Հարրիսը հրապարակել է իր բժշկական տվյալները՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին հնարավոր մարտահրավեր նետելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում Թրամփը հրապարակել է միայն […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը սպառնում է Սեուլին «սարսափելի հետեւանքներով» ԱԹՍ-ների թռիչքների համար

21:30 12.10.2024

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը սպառնում է Սեուլին «սարսափելի հետեւանքներով» ԱԹՍ-ների թռիչքների համար

Կորեայի Հանրապետությանը կսպասեն «ողբերգական հետեւանքներ», եթե հարավկորեական անօդաչու սարքերը կրկին խախտեն Փհենյանի օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։ «Ինչպես հայտարարել է մեր արտգործնախարարությունը, մեր զինվորականները չէ, որ պլանավորում են Կորեայի Հանրապետության ռազմական ուժերի հարձակման և ոչնչացման ժամանակը»,-նշել է Կիմ Յո […] ...

BACK_TO_TOP