17:22 12.10.2024
Միացյալ Նահանգները մի քանի օդային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը մի շարք ավիահարվածներ է իրականացրել Սիրիայում ԴԱԻՇ-ի բազմաթիվ ճամբարների դեմ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան»,- ասվում է CENTCOM-ի կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Զեկույցում նշվում է, որ ավիահարվածները խմբին կզրկեն ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների ու գործընկերների, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ հարձակումներ պլանավորելու, կազմակերպելու և իրականացնելու հնարավորությունից։ Հրամանատարությունը հավելել է, որ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ չեն տուժել։
16:10 21.12.2024
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհինԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
16:04 21.12.2024
Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկումՄարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […] ...
16:00 21.12.2024
Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդովԱնտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքը մինչև 2100 թվականը կկրճատվի մեկ քառորդով, եթե դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, փորձագետների կարծիքով, գլոբալ տաքացում են առաջացնում, մնան ներկայիս մակարդակում։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի օվկիանոսի և ցամաքային գիտության և տեխնոլոգիաների պետական գործակալության (JAMSTEC) մասնագետները: Զեկույցում նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքն այժմ կազմում է մոտ 12 միլիոն […] ...
15:50 21.12.2024
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […] ...
15:40 21.12.2024
Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել ՍիրիաԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին նա ասել է ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, ես նախատեսում եմ հանդիպել Դամասկոսում նոր վարչակազմի հետ», – ասել է Ֆիդանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը […] ...
15:24 21.12.2024
Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան տուժածներԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...