Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 12 2024
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
+1.09 oC

Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

16:53 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը, բացառությամբ բջջային հեռախոսների, արգելվել է, ասել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յազերլուի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ հոկտեմբերի սկզբին Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից և սեպտեմբերի կեսերին Լիբանանում պեյջերների զանգվածային պայթյուններից հետո:

«Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը, բացառությամբ բջջային հեռախոսների, ինչպես ձեռքի, այնպես էլ ստուգված ուղեբեռում, արգելված է»,- Յազերլուի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.12.2024

SHANTNEWS

Կառլսենը կմասնակցի կայծակնային շախմատի ԱԱ-ին. ՖԻԴԵ-ն զիջումների է գնացել

19:54 30.12.2024

Կառլսենը կմասնակցի կայծակնային շախմատի ԱԱ-ին. ՖԻԴԵ-ն զիջումների է գնացել

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։ «Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա […] ...

Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի. ՊԵԿ նախագահ

19:50 30.12.2024

Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել գալիք տոների առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։ Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ […] ...

Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքի մարզում

19:46 30.12.2024

Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքի մարզում

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր […] ...

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:37 30.12.2024

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։ Մասնավորապես՝ հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն, չի ունեցել ձեռքերի […] ...

ՊԵԿ նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի նորանշանակ առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

19:28 30.12.2024

ՊԵԿ նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի նորանշանակ առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում: Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ […] ...

BACK_TO_TOP