Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+25.09 oC

Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ. վարչապետ

13:27 12.10.2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:

«Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Թվում է, թե սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը ցույց է տալիս դա, որ ճանապարհները բացվեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը մնա բլոկադայի մեջ»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է, որ այդ անտրամաբանական մոտեցումը Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել:

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապին՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել այդ կապը:

Փաշինյանը հիշեցրել է, որ  Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանն իր պայմաններով չի ցանկանում կապ տրամադրել, ապա իրենք այդ կապի համար կօգտվեն Իրանի տարածքից: Ըստ նրա՝ այդ խոսույթն ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի համար ընդունելի են այն պայմանները, որոնք առաջարկում է Իրանը՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ ապահովելու համար։

«Ակնհայտ է, որ այդ տարբերակն ընդունելի է Ադրբեջանի համար: Եվ մենք էլ ասում ենք, որ Հայաստանը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը: Սա շատ կարևոր շեշտադրում է իրադրությունը պարզաբանելու համար: Ավելին՝ մենք ասում ենք, որ այս կապի համար պատրաստ ենք իրականացնել անցման և հսկողությունների որոշակի պարզեցումներ՝ երկրների փոխադարձության, հավասարության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա շատ կառուցողական առաջարկ է:

Նա ընդգծել է, որ Հայաստանն ամենևին չի կարող բացասական արտահայտվել Իրանի տարածքով այդ կապուղիները զարգացնելու վերաբերյալ, որովհետև նախ Իրանը Հայաստանի հարևան ու բարեկամ երկիրն է, բացի այդ՝ դա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների հարց է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 35 հրթիռ և արկ է արձակվել

17:12 12.10.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 35 հրթիռ և արկ է արձակվել

Շուրջ 35 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ՝ հրեական պետության հյուսիսի վրա հարձակումների վերջին ալիքի ժամանակ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Արձակումներից մի քանիսը կասեցվել են»,-ավելացրել են գերատեսչությունից՝ նշելով, որ «արձանագրվել են արկերի անկումներ»։ Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Ակրե քաղաքում և դրա շրջակայքում օդային հարձակման նախազգուշացում է […] ...

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

17:03 12.10.2024

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև […] ...

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

17:00 12.10.2024

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: «Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում […] ...

Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

16:53 12.10.2024

Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը, բացառությամբ բջջային հեռախոսների, արգելվել է, ասել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Յազերլուի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ հոկտեմբերի սկզբին Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից և սեպտեմբերի կեսերին Լիբանանում պեյջերների զանգվածային պայթյուններից հետո: «Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:46 12.10.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են […] ...

«Նոու Կամպ»-ի շինհրապարակում ռումինացի և ալբանացի բանվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

16:35 12.10.2024

«Նոու Կամպ»-ի շինհրապարակում ռումինացի և ալբանացի բանվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Ռումինացի և ալբանացի բանվորները, որոնք աշխատում են «Բարսելոնայի» տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» վերակառուցման վրա, ծեծկռտուք են կազմակերպել, ինչի հետևանքով վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնում է COPE-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատողները ծեծկռտուքի ընթացքում օգտագործել են փայտեր։ Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը: Սա առաջին դեպքը չէ, երբ աշխատողների միջև ծեծկռտուք է տեղի […] ...

BACK_TO_TOP