ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+24.09 oC

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

12:32 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.10.2024

SHANTNEWS

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

14:54 12.10.2024

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այս օրերին աշխատանքային այցով Թուրքմենստանում է, բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արցախցիների հայրենադարձության իրավունքներին և ռազմագերիների ազատ արձակման թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

14:44 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

Իսրայելական բանակը արձանագրել է 30 հրթիռի արձակում Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մի քանիսը չեզոքացվել է: «Հրթիռների անկումներ» գրանցվել են Վերին Գալիլեայի շրջանում, նշել է մամուլի ծառայությունը։ ...

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

14:26 12.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:   ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 12.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան […] ...

BACK_TO_TOP