Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+24.09 oC

Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին այնպես, ինչպես գործող նախագահին

12:50 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը օգնել ապահովել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի անվտանգությունը ճիշտ այնպես, ինչպես պետության ներկայիս ղեկավարինը։

«Լսե՛ք, ես ասացի դեպարտամենտին, որ նրան տան այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այնպես, եթե նա լիներ գործող նախագահը», – ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պենտագոնը կբավարարի Թրամփի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և մեքենաներ տրամադրելու վերաբերյալ։

Թրամփի դեմ սպանության փորձերը կատարվել են հուլիսին և սեպտեմբերին։ The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներն ու փաստաթղթերը, գրել է, որ Թրամփը պահանջում է իրեն տրամադրել ռազմական ինքնաթիռներ և տրանսպորտային միջոցներ՝ պաշտպանելու իրեն, իբր, Իրանից բխող սպառնալիքից։

ԱՄՆ-ում հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Քամալա Հարիսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.10.2024

SHANTNEWS

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

14:54 12.10.2024

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այս օրերին աշխատանքային այցով Թուրքմենստանում է, բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արցախցիների հայրենադարձության իրավունքներին և ռազմագերիների ազատ արձակման թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

14:44 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

Իսրայելական բանակը արձանագրել է 30 հրթիռի արձակում Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մի քանիսը չեզոքացվել է: «Հրթիռների անկումներ» գրանցվել են Վերին Գալիլեայի շրջանում, նշել է մամուլի ծառայությունը։ ...

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

14:26 12.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:   ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 12.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան […] ...

BACK_TO_TOP