Չինաստանի իշխանությունները տարեսկզբից 9,5 միլիարդ դոլար են հատկացրել զբաղվածությանն աջակցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+24.09 oC

Չինաստանի իշխանությունները տարեսկզբից 9,5 միլիարդ դոլար են հատկացրել զբաղվածությանն աջակցելու համար

12:45 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընթացիկ տարվա սկզբից Չինաստանի կառավարությունը 66,7 միլիարդ յուան (փոխարժեքով մոտավորապես 9,5 միլիարդ դոլար) է հատկացրել որպես սուբսիդիա՝ զբաղվածության խթանման համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ֆինանսների նախարար Լան Ֆոանը։

Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, այդ միջոցներն ուղղվել են մարզային իշխանությունների աշխատանքին աջակցելու համար, ինչպես նաև օգնելու բնակչության այնպիսի հիմնական խմբերին, ինչպիսիք են բուհերի շրջանավարտները, նաև կազմակերպվել է քաղաքացիների մասնագիտական հմտությունների վերապատրաստման գործընթացը։ Ըստ Լան Ֆոանի՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանի պետական բյուջեի ծախսերը կրթության վրա կազմել են 3 տրիլիոն յուան (գրեթե 425 մլրդ դոլար)։

Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ 2023 թվականին իշխանությունները երկրում ստեղծել են 12,44 միլիոն նոր աշխատատեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում

15:14 12.10.2024

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների ցուցակը։ Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է։ Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 1,728 միլիարդ եվրո։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» չի ընդգրկվել լավագույն տասնյակում և հայտնվել է 13-րդ տեղում (800 միլիոն եվրո): Հատկանշական է, որ լավագույն տասնյակում ամենաշատը՝ 6 ակումբ ունի Անգլիան: Ամենաթանկ […] ...

Բնակչության շուրջ 20%-ը տառապում է միգրենով. գլխացավերի մասին արշավին միացել է նաև «Բուժ ինֆո»-ն

15:07 12.10.2024

Բնակչության շուրջ 20%-ը տառապում է միգրենով. գլխացավերի մասին արշավին միացել է նաև «Բուժ ինֆո»-ն

«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

15:00 12.10.2024

SHANTNEWS

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

14:54 12.10.2024

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այս օրերին աշխատանքային այցով Թուրքմենստանում է, բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արցախցիների հայրենադարձության իրավունքներին և ռազմագերիների ազատ արձակման թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

14:44 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

Իսրայելական բանակը արձանագրել է 30 հրթիռի արձակում Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մի քանիսը չեզոքացվել է: «Հրթիռների անկումներ» գրանցվել են Վերին Գալիլեայի շրջանում, նշել է մամուլի ծառայությունը։ ...

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […] ...

BACK_TO_TOP