«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+24.09 oC

«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման մասին

12:41 12.10.2024

«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժմանը պատկանող շիական կազմավորումները օդային հարձակում են իրականացրել Իսրայելի հյուսիսում գտնվող «կենսական» թիրախի վրա։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Շարունակելով օկուպացիային դիմակայելու մեր մոտեցումը՝ ի պաշտպանություն Պաղեստինում և Լիբանանում մեր ժողովրդի, և ի պատասխան խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի դեմ իրականացված ջարդերին, «Իրաքի իսլամական դիմադրությունն» այսօր առավոտյան՝ շաբաթ օրը, 10/12/2024, օդից հարձակում է իրակացրել օկուպացված Գոլանում կենսական նշանակություն ունեցող թիրախի վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Իսրայելից դեռ մեկնաբանություններ չեն եղել։

Մի քանի օր առաջ «Իրաքի իսլամական դիմադրությունն» անօդաչու թռչող սարքով արդեն հարձակվել էր Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով երկու զինվոր էր զոհվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում

15:14 12.10.2024

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների ցուցակը։ Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է։ Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 1,728 միլիարդ եվրո։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» չի ընդգրկվել լավագույն տասնյակում և հայտնվել է 13-րդ տեղում (800 միլիոն եվրո): Հատկանշական է, որ լավագույն տասնյակում ամենաշատը՝ 6 ակումբ ունի Անգլիան: Ամենաթանկ […] ...

Բնակչության շուրջ 20%-ը տառապում է միգրենով. գլխացավերի մասին արշավին միացել է նաև «Բուժ ինֆո»-ն

15:07 12.10.2024

Բնակչության շուրջ 20%-ը տառապում է միգրենով. գլխացավերի մասին արշավին միացել է նաև «Բուժ ինֆո»-ն

«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

15:00 12.10.2024

SHANTNEWS

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

14:54 12.10.2024

Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այս օրերին աշխատանքային այցով Թուրքմենստանում է, բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արցախցիների հայրենադարձության իրավունքներին և ռազմագերիների ազատ արձակման թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

14:44 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Լիբանանից 30 հրթիռի արձակման մասին

Իսրայելական բանակը արձանագրել է 30 հրթիռի արձակում Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մի քանիսը չեզոքացվել է: «Հրթիռների անկումներ» գրանցվել են Վերին Գալիլեայի շրջանում, նշել է մամուլի ծառայությունը։ ...

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […] ...

BACK_TO_TOP