22:28 11.10.2024
Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր հայտարարությունը տարածել է սոցցանցերում և կցել արբանյակային լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Թումանյան փողոցի այդ հատվածում պատմական հին ողջ թաղամասն է քանդվել: Հարյուրավոր բնակիչներ զրկվել են իրենց պատկանող գույքից, որը օրենքով իրենց է պատկանում: Խոսքը 19-րդ դարի կեսերի և 20-րդ դարի շինությունների մասին է: Տասնյակ շենքեր են, բայց կոնկրետ թիվ չեն հրապարակել:
Բնակելի շենքերի քանդումը Ստեփանակերտում մայիսին սկսել է զանգվածային բնույթ կրել: Սկզբում ապամոնտաժել էին ավտոկայանը, ապա՝ Ազատամարտիկների և Մխիթար Գոշի փողոցների վրա գտնվող բազմաբնակարան շենքերը, խանութները և այլն: Անգամ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են ադրբեջանցիները ապամոնտաժում և հավասարեցնում հողին հայերին պատկանող շենքերը: Ադրբեջանական մամուլում գրում էին, թե իբր այդ շենքերը վթարային էին, և հայերը չէին հետևում դրանց տեխնիկական նորմերին, մինչդեռ դրանք ժամանակակից տներ էին, որոնք կառուցված էին անցած դարի 70-80-ական թվականներին և ոչինչ չէր սպառնում իրենց»:
Ինչպե՞ս է ազերիների արածը տեղավորվում միջազգային իրավունքի կանոնների շրջանակներում: Այս մասին ևս մեկնաբանություն է արել Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:41 28.01.2025
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՀունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել […] ...
23:39 28.01.2025
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գրառմամբ հայտնել է. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։ ...
23:34 28.01.2025
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպմանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպմանը: Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասվում […] ...
22:31 28.01.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրիցԱՄՆ-ը ՄԱԿ-ին ծանուցել է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս կգա համաձայնագրից 2026 թվականի հունվարի 27-ին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ «Հունվարի 27-ին Միացյալ […] ...
22:26 28.01.2025
Կալլասը հայտնել է, որ Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի հակամարտությունըԵՄ դիվանագիտության ղեկավարը առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, «Իրանի ազդեցությունը» և «Չինաստանից բխող խնդիրները»։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ «Լավ խոսակցություն պետքարտուղար Ռուբիոյի հետ: Մենք քննարկել ենք գլոբալ հարցեր, որտեղ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ունեն ընդհանուր շահեր՝ ներառյալ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Իրանի […] ...
22:20 28.01.2025
Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ. ՄախաչևUFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է այն մարտիկին, որի դեմ կցանկանար մենամարտել: «Ինձ դուր է գալիս Գեթջիի դեմ մենամարտի գաղափարը, քանի որ Ջասթինի հետ դեռ չեմ մենամարտել։ Եթե նայենք ցուցակին, արդեն մենամարտել եմ ինչպես Օլիվեյրայի, այնպես էլ Ծառուկյանի դեմ։ Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ։ Եթե Գեթջին իրեն լավ դրսևորի, […] ...