ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

17:50 11.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին:

Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

Ա.Գրիգորյանը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետ

21:28 11.10.2024

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, […] ...

Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

21:20 11.10.2024

Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում

21:18 11.10.2024

Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում: 31-ամյա ֆուտբոլիստն արդեն մի քանի շաբաթ բանակցում է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Սպասվում է, որ կողմերը պայմանագիր կստորագրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Պոգբան 1 տարի առաջ դոպինգ օգտագործելու պատճառով որակարզկվել էր մինչև 2027 թվականը, սակայն որակազրկումը կրճատվել է: Այն ավարտվելու է 2025-ի մարտին: Պոգբան և «Յուվենտուսը» […] ...

Բայդենը կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա

21:10 11.10.2024

Բայդենը կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա, հայտնել են Սպիտակ տանը։ «Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, նախագահը կմեկնի Ֆլորիդա՝ այցելելու «Միլթոն» փոթորկից տուժած շրջաններ», – ասվում է հաղորդագրության մեջ: Չորեքշաբթի ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 3-րդ կատեգորիայի: ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով

21:01 11.10.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ UNIFIL-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Իսրայելի հարվածներից։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտում են և պետք է անհապաղ դադարեցվեն. Իսրայելի իշխանությունները պետք է իրենց բացատրեն, այդ իսկ պատճառով Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հետ է կանչում […] ...

Ռուս հոկեյիստը մերժել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը դառնալու առաջարկը

20:55 11.10.2024

Ռուս հոկեյիստը մերժել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը դառնալու առաջարկը

«Նյու Յորք Ռեյնջերսի» դարպասապահ Իգոր Շեստյորկինը մերժել է նոր պայմանագիր կնքելու առաջարկը: 28-ամյա հոկեյիստը կարող էր ստորագրել 8 տարվա համաձայնագիր, ըստ որի՝ տարեկան կստանար 11 միլիոն դոլար: «Ռեյնջերսի» հետ Շեստյորկինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-25 մրցաշրջանի ավարտը: Եթե ռուս մարզիկն ընդուներ առաջարկը, կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Այժմ, դարպասապահներից ամենաշատը վաստակում են «Մոնրեալից» Կերի […] ...

BACK_TO_TOP