Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս

16:50 11.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։

ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։ Այս դեպքում պարտադիր է այդ ապրանքների կարգավիճակը պահպանելու համար՝ դրանք նույնականացնել ուղևորային հայտարարագրի օգտագործմամբ։
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող և միության ապրանքի կարգավիճակ ունեցող, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային վճարներ չեն գանձվում։

Իսկ օրենքով սահմանված առևտրային չդիտարկվող չափաքանակները գերազանցելու դեպքում՝ պետք է ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և վճարել անուղղակի հարկեր։

Այսպես՝ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ապրանքներ տեղափոխելուց առաջ նախօրոք ծանոթացեք օրենքով սահմանված այն չափաքանակներին, որոնք չգերազանցելու դեպքում ԵԱՏՄ կարգավիճակ ունեցող ապրանքները կներմուծվեն առանց հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկեր վճարելու։

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան տեղափոխելու դեպքում գործող կարգավորումների մասին ուղեցույցն՝ այստեղ։

Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի

19:11 11.10.2024

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Մինչ «Միլթոն» փոթորիկը, նահանգով անցել է մի քանի տորնադո՝ պատճառելով լրացուցիչ վնաս։ Նշվում է, որ աղետից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները գերբեռնված են, իսկ հյուրանոցային համարների գները կտրուկ բարձրացել են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին հրաման է […] ...

«Շիրակը» նոր մարզիչ ունի

19:05 11.10.2024

«Շիրակը» նոր մարզիչ ունի

Գյումրիի «Շիրակում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը: Արսեն Հովհաննիսյանը 2023թ․ օգոստոսից էր աշխատում «Շիրակում», որը նրա գլխավորությամբ անցկացրել է 45 խաղ, տարել 12 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 10 ոչ-ոքի։ 35-ամյա մասնագետը կմնա ակումբի համակարգում: Ռաֆայել Նազարյանը մարզչական կարիերայի ընթացքում […] ...

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

18:58 11.10.2024

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

18:53 11.10.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության […] ...

«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

18:48 11.10.2024

«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ […] ...

«Աթլետիկոյի» ստադիոնը անվանափոխվել է

18:42 11.10.2024

«Աթլետիկոյի» ստադիոնը անվանափոխվել է

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է, որ 9 տարվա պայմանագիր է ստորագրել Riyadh Air ավիաընկերության հետ: Այդ գործարքից հետո փոխվում է ակումբի ստադիոնի անունը և մինչև 2033 թվականը այն կոչվելու է «Riyadh Air Metropolitano»: Սաուդյան Արաբիայի ավիաուղիների տարբերանշանն առաջիկա 1 տարում կլինի նաև իսպանական ակումբի խաղաշապիկի վրա: «Աթլետիկոն» Riyadh Air-ին անվանել է ակումբի պատմության ամենակարևոր հովանավոր: «Աթլետիկոյի» […] ...

BACK_TO_TOP