Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

14:45 11.10.2024

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12,5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ: Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված: Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

17:07 11.10.2024

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների 11 անվանակարգերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 53 մասնակիցներով: Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

17:00 11.10.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը […] ...

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում․ ՀՀ ԱՆ

16:56 11.10.2024

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում․ ՀՀ ԱՆ

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում` գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը, […] ...

Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր

16:53 11.10.2024

Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր

Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր՝ 15 ենթածրագրով (1 միլիարդ 717 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ): Աշխատանքների մի մասն իրականացվել է 2023 թվականի ընթացքում, մյուսները դեռևս ընթացքի մեջ են կամ՝ ավարտական փուլում, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ՝ Ծրագրերի շրջանակներում ճանապարհների կապիտալ […] ...

Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս

16:50 11.10.2024

Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։ Այս դեպքում պարտադիր […] ...

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

16:46 11.10.2024

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել […] ...

BACK_TO_TOP