Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+21.09 oC

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում

12:47 11.10.2024

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր), բացի մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրեր)։ Ի դեպ, մինչև 2024 ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հսկիչ նույնականացման նշաններով:

Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է՝ շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ իրականացնել վերահսկողություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապահովելով ապրանքների հետագծելիություն։ Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա: Ծածկագիրը գրանցվում է E-Mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Այսինքն, վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու համար պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով։ Ապրանքների վերջնական սպառման ժամանակ սկանավորվում է DataMatrix կոդը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Իսկ տեղեկատվությունը չփոխանցելը կդիտվի որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Այժմ իրականացվում է կաթանամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.10.2024

SHANTNEWS

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

14:52 11.10.2024

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին նշել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդներին: «Ես զարմացած չեմ «Նապոլիի» ցուցադրած արդյունքներից: Կոնտեն հիանալի մարզիչ է, որն աշխատում է հիանալի թիմում: «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը» Սկուդետոյի գլխավոր հավակնորդներն են»,- 48-ամյա Տոտիի խոսքերն է մեջբերում TMW-ն: Հիշեցնենք, որ 7-րդ տուրից հետ «Նապոլին» 16 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային […] ...

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

14:48 11.10.2024

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

14:45 11.10.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը […] ...

Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը

14:39 11.10.2024

Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։ «Կցանկանայի Իսրայելին ասել՝ դադարեք, վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելը, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանավորվածությունները։ Նա դա անում է, քանի որ գիտի, որ իր […] ...

Շարժվում ենք առաջ, պատրաստվելու ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը. Պետրակով

14:32 11.10.2024

Շարժվում ենք առաջ, պատրաստվելու ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը. Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ (2-2) հանդիպման մասին։ «Ծանր և նյարդային հանդիպում ստացվեց: Չեմ ցանկանում մեղադրել առանձին ֆուտբոլիստների: Մեր պաշտպանն ընդամենը 20 տարեկան է, նա խաղային պրակտիկայի խնդիր ունի: Հրանտ Լեոն-Ռանոսն էլ նույն վիճակում է, նա հրաշալի փոխանցում ստացավ, բայց չօգտվեց: Տղաները երիտասարդ են, վստահ […] ...

BACK_TO_TOP