Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում կրակոցներ արձակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+22.09 oC

Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում կրակոցներ արձակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

12:23 11.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտվել է Երևանի 22–ամյա բնակչի կողմից Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ուղղությամբ, ավտոկայանատեղիում կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու՝ հանրային հետաքրքրություն առաջացրած դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:45-ից մինչև 22:55-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ գնալով զինվորական խանութ, գնել է «Gamo», «Quarta», «Borner» ապրանքանիշերի՝ ատրճանակի համար նախատեսված 3 հատ գազի բալոն։ Ապա իր՝ «Նիսսան Սենթրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Գայի պողոտա 19 և 17 հասցեների հարակից հատված:

22–ամյա երիտասարդը, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով նախ՝ փողոցում քայլելիս, ապա՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ մի քանի կրակոց է արձակել։ Դրա հետևանքով վնասվել են Նոր Նորք վարչական շրջանի և «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի վարչական շենքերի պատուհանները, հարակից հատվածում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին, ինչպես նաև խոչընդոտվել է ՍՊ ընկերության և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը՝ վերջիններիս մոտ առաջացնելով վախի ու անհանգստության մթնոլորտ:

Քննությամբ պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, դրա մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ձեռք է բերել և իր մոտ 7 առանձին փաթեթներում պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 4,91 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս պատկանող «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 22-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ

15:16 11.10.2024

Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող […] ...

Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին

15:08 11.10.2024

Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու […] ...

SHANTNEWS

15:00 11.10.2024

SHANTNEWS

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

14:52 11.10.2024

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին նշել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդներին: «Ես զարմացած չեմ «Նապոլիի» ցուցադրած արդյունքներից: Կոնտեն հիանալի մարզիչ է, որն աշխատում է հիանալի թիմում: «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը» Սկուդետոյի գլխավոր հավակնորդներն են»,- 48-ամյա Տոտիի խոսքերն է մեջբերում TMW-ն: Հիշեցնենք, որ 7-րդ տուրից հետ «Նապոլին» 16 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային […] ...

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

14:48 11.10.2024

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

14:45 11.10.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը […] ...

BACK_TO_TOP