ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+21.09 oC

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

11:34 11.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են:

Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ՝ հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը, հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:

Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին

15:08 11.10.2024

Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու […] ...

SHANTNEWS

15:00 11.10.2024

SHANTNEWS

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

14:52 11.10.2024

«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը». Տոտին նշել է Սկուդետոյի գլխավոր հավակնորդներին

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին նշել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդներին: «Ես զարմացած չեմ «Նապոլիի» ցուցադրած արդյունքներից: Կոնտեն հիանալի մարզիչ է, որն աշխատում է հիանալի թիմում: «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը» Սկուդետոյի գլխավոր հավակնորդներն են»,- 48-ամյա Տոտիի խոսքերն է մեջբերում TMW-ն: Հիշեցնենք, որ 7-րդ տուրից հետ «Նապոլին» 16 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային […] ...

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

14:48 11.10.2024

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

14:45 11.10.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը […] ...

Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը

14:39 11.10.2024

Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։ «Կցանկանայի Իսրայելին ասել՝ դադարեք, վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելը, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանավորվածությունները։ Նա դա անում է, քանի որ գիտի, որ իր […] ...

BACK_TO_TOP