17:46 10.10.2024
Չինաստանի կենտրոնական Հուանգան քաղաքի դատարանը Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարի նախկին տեղակալ Ֆան Իֆեյին դատապարտել է մահապատժի 386 միլիոն յուան (55 մլն ԱՄՆ դոլար) կաշառք ստանալու համար: Մահապատիժն անմիջապես փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։
Դատարանը համարել է, որ Ֆան Իֆեյը կատարել է «հանցագործություն՝ կապված առանձնապես լուրջ հանգամանքների հետ, որը հանգեցրել է ծանր սոցիալական հետևանքների»։ Մասնավորապես, ըստ Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցի, ԿԲ-ի ղեկավարի նախկին տեղակալն «առանձնապես խոշոր վնաս է հասցրել ժողովրդական շահերին»։
Նշվում է, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, քանի որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար, ինչպես նաև օգնել քննիչներին և վերադարձրել հափշտակված միջոցները։
Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են պայքարը կոռուպցիայի դեմ 2012 թվականին Սի Ծինփինի իշխանության գալուց հետո: Վերջին տարիներին լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում բազմաթիվ պաշտոնյաներ զրկվել են իրենց պաշտոններից և դատապարտվել բանտարկության, այդ թվում՝ ցմահ ազատազրկման:
21:19 10.10.2024
Հրդեհ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում20:40 10.10.2024
Այրվել է մոտ 150 հակ անասնակեր20:32 10.10.2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին19:54 10.10.2024
Սարգիս Ադամյանը գոլ է խփել «Քյոլնի» կազմում18:40 10.10.2024
Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում18:33 10.10.2024
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պնդում են, որ Գվարդիոլան չհեռանա17:55 10.10.2024
Ալկարասը սենսացիոն պարտություն է կրել17:31 10.10.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 3-9-ը15:29 10.10.2024
Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին․ Շոլց14:42 10.10.2024
Պրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգ13:40 10.10.2024
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին12:50 10.10.2024
Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ12:43 10.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին22:10 10.10.2024
Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է 20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […] ...
21:53 10.10.2024
Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակումԻտալացի Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջատարի կարգավիճակում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Տարվա ընթացքում 23-ամյա Սիները հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում` Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Նա նաև հոկտեմբերի 10-ին դուրս է եկել Շանհայում շարունակվող «Մասթերսի» կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Մախաչի դեմ (33-րդ ռակետ): ...
21:45 10.10.2024
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Տեղի ունեցավ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ ...
21:35 10.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջաններըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։ «Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խուճապ է առաջացել բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները շտապել […] ...
21:25 10.10.2024
Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականինՄադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ, հայտնում է Relevo-ն: Հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները վերսկսելուց հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, սակայն նա դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել: Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: ...