Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+16.93 oC

Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում

19:48 04.04.2018

Վատիկանում տեղադրվել է հայ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը։ Բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս: Քանդակագործը մինչ այս նշել էր, որ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է: Նարեկացու արձանը նվեր է Հռոմի պապին:

«Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը մասնակցելու համար Վատիկան է մեկնել նաև Հայաստանի նախագահը։ Վատիկանում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Դեռևս 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ: Նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Արձանը պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում: Քանդակի հեղինակը 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Բաբայանն է, ով ավելի շատ հայտնի է որպես Դավիթ Երևանցի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներում

12:07 28.03.2025

Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներում

Առնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […] ...

SHANTNEWS

12:00 28.03.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոն

11:55 28.03.2025

Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […] ...

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվել

11:47 28.03.2025

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […] ...

Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին

11:23 28.03.2025

Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-28-ը

11:10 28.03.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, անձնական […] ...

BACK_TO_TOP