Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+17.09 oC

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

11:38 10.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
– սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը,
– սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում,
– պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ և չներծծող, լվացվող նյութերից,
– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, կար մասնիկների թափվելու հնարավորություն,
– խոհանոցի բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով,
– սննդի կառույցը ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով,
– սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […] ...

SHANTNEWS

22:00 10.10.2024

SHANTNEWS

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

21:53 10.10.2024

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

Իտալացի Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջատարի կարգավիճակում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Տարվա ընթացքում 23-ամյա Սիները հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում` Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Նա նաև հոկտեմբերի 10-ին դուրս է եկել Շանհայում շարունակվող «Մասթերսի» կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Մախաչի դեմ (33-րդ ռակետ): ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:45 10.10.2024

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Տեղի ունեցավ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։   ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

21:35 10.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։ «Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խուճապ է առաջացել բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները շտապել […] ...

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

21:25 10.10.2024

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ, հայտնում է Relevo-ն: Հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները վերսկսելուց հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, սակայն նա դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել: Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: ...

BACK_TO_TOP