21:20 09.10.2024
Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած են այն հանգամանքից, որ Իսրայելի գործողությունները բազմիցս անակնկալի են բերել ԱՄՆ-ին: Մասնավորապես, այդպես է եղել սեպտեմբերին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության ժամանակ։
Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի, հետագայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից հետաքրքրվել է, թե Իսրայելը պատրա՞ստ է միայնակ պաշտպանվել, քանի որ Վաշինգտոնին չի ծանուցել իրավիճակի զարգացման մասին:
Օսթինը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ը սուղ ժամանակ է ունեցել իր զորքեր տեղակայելու և Իսրայելին կամ ամերիկյան այլ զինվորականներին օգնության հասնելու համար: Ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել, որ Իսրայելն իրենց նախապես կտեղեկացնի Իրանի վրա սպասվող հարձակման մասին։Իսրայելի իշխանությունների ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախորդ գիշեր Գալանտին չի թույլատրել մեկնել ԱՄՆ՝ Պենտագոնում Օսթինի հետ բանակցելու:
ԱՄՆ վարչակազմի որոշ անդամներ մտադիր էին ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ հանդիպման ընթացքում։ Այս պահին, ինչպես խոստովանել են ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները, իրենք տեղեկություն չունեն Իսրայելի նախատեսած հարվածի ժամկետների և նպատակների մասին։
20:19 09.10.2024
Բայդենն ու Հարիսը հեռախոսազրույց են ունեցել Նեթանյահուի հետ17:00 09.10.2024
Լուկաշենկոն Պուտինին մեծ հաղթանակներ է մաղթել16:21 09.10.2024
Լիտվան 13 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար15:50 09.10.2024
Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ15:05 09.10.2024
Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ14:37 09.10.2024
Հրդեհ անասնագոմի տանիքում10:00 09.10.2024
Հրդեհ Հաղարծին գյուղում22:27 09.10.2024
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ալիևի վրա՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը հասնելու համարԲաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […] ...
21:50 09.10.2024
Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ […] ...
21:40 09.10.2024
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրողԱվելի քան 175 լրագրող է սպանվել Պաղեստինի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով անցյալ տարվա աշնանից սկսած ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, չորեքշաբթի հայտնել է գոտու կառավարության մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածում, իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր, լրագրողների զոհերի թիվը հասել է 176-ի», -նշել են անկլավի իշխանությունները: Օգոստոսի սկզբին Al Jazeera-ն հայտնել էր, որ իր թղթակիցը և […] ...
21:29 09.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 1-ից ավելի քան 1100 հարված են հասցրել Լիբանանի հարավինՀոկտեմբերի 1-ից Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 1,1 հազար հարված են հասցրել Հարավային Լիբանանի տարբեր թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Օդային հարվածներն իրականացվել են կործանիչների, հարվածային ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ցամաքային ստորաբաժանումների հետ համակարգելով՝ աջակցելու Իսրայելի կողմից հոկտեմբերի 1-ին Լիբանանի հարավում մեկնարկած սահմանափակ ցամաքային գործողությանը, հայտնել են բանակից: Ըստ մամուլի […] ...
21:20 09.10.2024
ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street JournalՄիացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած […] ...