Վահան Կոստանյանը մասնակցել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+18.09 oC

Վահան Կոստանյանը մասնակցել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման

16:58 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից:

Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը:

Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը:

Ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը:

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

21:15 08.10.2024

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրորդ հրթիռային հարձակման մասին Սդերոտ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման ռազմական թևի՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորման Telegram ալիքում։ «Մենք հրթիռային հարձակում գործեցինք Սդերոտի և Գազայի հետ սահմանին գտնվող հրեական այլ բնակավայրերի վրա»,-ասվում է փաստաթղթում։ Տեղեկություններ չկան այն […] ...

Ինչո՞ւ է Ադրբեջանը չեղարկում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը, ի՞նչ կապ ունի դրա հետ ՀՀ-ն

21:06 08.10.2024

Ինչո՞ւ է Ադրբեջանը չեղարկում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը, ի՞նչ կապ ունի դրա հետ ՀՀ-ն

Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […] ...

Հարավային Կորեան կարող է «խիստ գործողություններ» ձեռնարկել՝ ի պատասխան աղբով օդապարիկների արձակման

20:55 08.10.2024

Հարավային Կորեան կարող է «խիստ գործողություններ» ձեռնարկել՝ ի պատասխան աղբով օդապարիկների արձակման

Կորեայի Հանրապետությունը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի տարածքից աղբով օդապարիկներ արձակողների դեմ, եթե Փհենյանը «հատի սահմանը»։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյուն։ «Մեր կոշտ պատասխանը կազդի ոչ միայն օդապարիկների արձակման վայրերի վրա, այլ նաև այն ուժերի, որոնք աջակցում և ղեկավարում են արձակումները․ իհարկե, եթե եզրակացություն արվի, որ Հյուսիսային Կորեան […] ...

Սիյարտոն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը

20:43 08.10.2024

Սիյարտոն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ինքը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգեին ասել է՝ փակ դռների հետևում ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը չի աջակցում Կիևի անդամակցությանը դաշինքին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չկա, և փակ դռների հետևում այդ դիրքորոշումը կիսում է դաշինքի անդամների ճնշող մեծամասնությունը։ Սեպտեմբերի 30-ին Սիբիգան […] ...

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

20:33 08.10.2024

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի որակազրկումը կրճատվել է։ 31-ամյա կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս, ինչպես նաև նա չի վճարի 5 հազար եվրո տուգանքը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոգբան 2025թ․ հունվարին կկարողանա վերսկսել մարզումները Թուրինի «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին կստանա պաշտոնական խաղերի մասնակցելու իրավունք։ […] ...

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

20:27 08.10.2024

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […] ...

BACK_TO_TOP