16:25 08.10.2024
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի շրջանային դատարանի գլխավոր դատախազը հրաժարվել է բողոքարկել 88-ամյա նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իվաո Հակամատայի արդարացման դատավճիռը, ով նախկինում դատապարտվել էր մահապատժի. տղամարդը վերջնականապես անմեղ է ճանաչվել 58 տարվա ազատազրկումից հետո, հայտնում է NHK-ն։
Հակամատան ձերբակալվել է 1966 թվականին՝ իր ղեկավարին, կնոջը և երկու երեխային կողոպտելու և սպանելու մեղադրանքով։ 20 օր տևած հարցաքննությունից հետո ճապոնացին խոստովանել է սպանությունը, սակայն դատավարության ժամանակ հայտարարել է, որ իրեն խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել։
«2024 թվականի հոկտեմբերի 8-ին գլխավոր դատախազը հայտարարեց, որ չի բողոքարկելու Իվաո Հակամատայի արդարացման դատավճիռը: Արդյունքում Հակամատան, ով ժամանակին մահապատժի էր դատապարտվել, անմեղ ճանաչվեց»,- ասվում է հաղորդագրությունում:
18:48 08.10.2024
Գրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը18:26 08.10.2024
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է17:55 08.10.2024
Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական չհրավիրելու մասին16:00 08.10.2024
Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է13:20 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է10:59 08.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ10:29 08.10.2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին10:24 08.10.2024
Հարիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին10:16 08.10.2024
Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:09 08.10.2024
NYT. Իսրայելը դժվար թե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին10:00 08.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին21:06 07.10.2024
Ավարտվել է «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարը20:32 07.10.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն20:24 07.10.2024
Հոկտեմբերի 8-ին հոսանքանջատումներ Երևանում և մարզերում18:48 08.10.2024
Գրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմըԷրիկ Հակոբյանը «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Ծաղկաձորում Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ կիսելով 2-3-րդ հորիզոնականները ռուս գրոսմայստեր Իգոր Լիսիի հետ: ...
18:41 08.10.2024
Հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արզումանյան փ. 24, 28, 30, 32, 34 շենքեր, Րաֆֆու փ. 91, 93, 95, 97, 99, 101, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ և հարակից […] ...
18:30 08.10.2024
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ միջև համաձայնություն է ձեռքբերվել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության վերաբերյալ․ վարչապետի մամուլի խոսնակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ ...
18:26 08.10.2024
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […] ...
18:20 08.10.2024
Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […] ...
18:17 08.10.2024
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակՎարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […] ...