ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+24.09 oC

ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

11:47 08.10.2024

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատել էջի օգտատիրոջ հետ՝ «OZEMPIC 0.5 mg» անվանումով դեղամիջոց գնելու նպատակով: Հեռախոսազանգի միջոցով պատվիրվել է 6 հատ «OZEMPIC 0.5 mg» դեղամիջոց: Վաճառողի տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին սկզբում կատարվել է 100.000 դրամ կանխավճար` 2 տուփի համար: Այս դեղամիջոցի տուփի մեջ առկա է 3 սրվակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100.000 դրամ է: «OZEMPIC 0.5 mg» -ի առուվաճառքի համար վերջնական վճարվել է ևս 500.000 դրամ կանխիկ գումար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 600.000 դրամ:

Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ.-ն է, ով չունի պետական գրանցում և հաշվառված չէ հարկային մարմնում:

Քաղաքացու մոտ հայտնաբերվել են նաև այլ դեղամիջոցներ, (10 տուփ «Brilinta», «Seretide Diskus» 250 mcg+50mcg, «Jardiance» 10 mg), որոնց առնչությամբ նա հայտնել է, թե նշված դեղամիջոցները վաճառքի ենթակա չեն և բերված են անձնական օգտագործման նպատակով։ Նշված դեղամիջոցները քաղաքացին ինքնակամ տրամադրել է հետագա հետազոտման համար։

Դեղամիջոցների իրացման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ քաղաքացի Վ.Գ.-ն, 2024 թվականի ապրիլ ամսից սկսած, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իր անձնական ավտոմեքենայով իրականացնում է դեղամիջոցների վաճառք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, քաղաքացու անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է 64 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Հայտնաբերված դեղամիջոցները քաղաքացին տրամադրել է հետագա հետազոտման համար։ Նշված գործունեության արդյունքում վերջինս ստացել է խոշոր չափերի ձեռնարկատիրական եկամուտ։

Գնված և տրամադրված դեղամիջոցների նմուշներն ուղարկվել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն՝ դեղամիջոցների մանրածախ իրացում է համարվում դեղերի իրացումը կամ բաց թողնումը սպառողներին: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթներ իրականացնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնացին, ով 58 տարի սպասել է մահապատժի, անմեղ է ճանաչվել

16:25 08.10.2024

Ճապոնացին, ով 58 տարի սպասել է մահապատժի, անմեղ է ճանաչվել

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի շրջանային դատարանի գլխավոր դատախազը հրաժարվել է բողոքարկել 88-ամյա նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իվաո Հակամատայի արդարացման դատավճիռը, ով նախկինում դատապարտվել էր մահապատժի. տղամարդը վերջնականապես անմեղ է ճանաչվել 58 տարվա ազատազրկումից հետո, հայտնում է NHK-ն։ Հակամատան ձերբակալվել է 1966 թվականին՝ իր ղեկավարին, կնոջը և երկու երեխային կողոպտելու և սպանելու մեղադրանքով։ 20 օր տևած հարցաքննությունից հետո […] ...

Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին «լուրջ նվեր» է տվել ծննդյան օրվա առթիվ

16:20 08.10.2024

Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին «լուրջ նվեր» է տվել ծննդյան օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «լուրջ նվեր» է նվիրել: «Շատ լուրջ նվեր, որը ստեղծվել է մեր արհեստավորների կողմից»,- լրագրողների հարցին պատասխանել է Լուկաշենկոն։ Միաժամանակ, Բելառուսի նախագահը հրաժարվել է պարզաբանել, թե ինչպիսի նվեր է տվել Պուտինին: Լուկաշենկոն առաջարկել է այս մասին հարցնել հենց ՌԴ ղեկավարին։ ...

Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

16:16 08.10.2024

Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Բացի Սպերցյանից, մրցանակին հավակնում են Ալեքսեյ Բատրակովը, Իլյա Սամոշնիկովը (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Արտյոմ Ձյուբան («Ակրոն»), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո Մոսկվա»)։ Հաղթողը որոշվելու է երեք փուլով անցկացվող քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերին Ռուսաստանի առաջնության 4 խաղում խփել է […] ...

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է. ԱՆ

16:11 08.10.2024

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: […] ...

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

16:06 08.10.2024

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, […] ...

Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է

16:00 08.10.2024

Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին Երևանում է։ Նա այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և նվիրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված Լիոնել Մեսսիի կողմից, հաղորդում է Թումոյի մամուլի ծառայությունը։ Նրան ուղեկցում է տեխնոլոգիական ձեռներեց, Play Time Ventures-ի հիմնադիր […] ...

BACK_TO_TOP