Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն․ Եգիպտոսի ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+24.09 oC

Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն․ Եգիպտոսի ԱԳ նախարար

11:20 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին անհրաժեշտ է համարում կանխել հարձակումները Լիբանանի վրա և աջակցել նրա պետական ​​կառույցների գործառույթների իրականացմանը: Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարն այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։

Ինչպես նշված է բանակցություններից հետո արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ, Աբդել Աթին մատնանշել է, որ Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն։

Ըստ եգիպտացի նախարարի՝ «տարածաշրջանում էսկալացիայի ներկայիս տեմպերը պահանջում են համաձայնեցված միջազգային ջանքեր և վաղ միջամտություն՝ իրավիճակը զսպելու համար»:

Աբդել Աթին կոչ է արել Մերձավոր Արևելքում առճակատման մասնակիցներին զսպվածություն ցուցաբերել՝ «խուսափելու տարածաշրջանի լայնածավալ պատերազմի մեջ մտնելուց, որի հետևանքները կործանարար կլինեն բոլոր երկրների համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

16:16 08.10.2024

Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Բացի Սպերցյանից, մրցանակին հավակնում են Ալեքսեյ Բատրակովը, Իլյա Սամոշնիկովը (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Արտյոմ Ձյուբան («Ակրոն»), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո Մոսկվա»)։ Հաղթողը որոշվելու է երեք փուլով անցկացվող քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերին Ռուսաստանի առաջնության 4 խաղում խփել է […] ...

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է. ԱՆ

16:11 08.10.2024

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: […] ...

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

16:06 08.10.2024

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, […] ...

Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է

16:00 08.10.2024

Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին Երևանում է։ Նա այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և նվիրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված Լիոնել Մեսսիի կողմից, հաղորդում է Թումոյի մամուլի ծառայությունը։ Նրան ուղեկցում է տեխնոլոգիական ձեռներեց, Play Time Ventures-ի հիմնադիր […] ...

ԺԶՀ-ն, Freedom House-ը և International Partnership for Human Rights-ը միջազգային համայնքին են ներկայացրել ԼՂ-ի բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները

15:53 08.10.2024

ԺԶՀ-ն, Freedom House-ը և International Partnership for Human Rights-ը միջազգային համայնքին են ներկայացրել ԼՂ-ի բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ «ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, […] ...

Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

15:50 08.10.2024

Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի […] ...

BACK_TO_TOP