Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+24.09 oC

Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով

10:34 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի տեղեկացվածությունը, նախաձեռնում է մարզային հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՀ տարբեր մարզերում, կներկայացնեն ընթացիկ բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգը, կքննարկեն առաջարկվող փոփոխությունները և կպատասխանեն հարցերին:

Առաջին երեք հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզերում՝

Լոռու մարզ, ք. Վանաձոր, 11.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00

Լոֆթ կենտրոն

Շիրակի մարզ, ք. Գյումրի, 11.10.2024թ.՝ ժամը 15:00-17:00

Ասպարեզ մամուլի ակումբ

Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 23.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00

Սևանի նորարարական բիզնես կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

15:34 08.10.2024

Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, […] ...

Պուտինը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը

15:29 08.10.2024

Պուտինը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը։ «Ես կցանկանայի նշել, որ հարաբերությունները դրականորեն են զարգանում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն։ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

15:21 08.10.2024

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք, որտեղ նախատեսված է հանդիպում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։ ««ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը գտնվում է Կահիրեում և մտադիր է հանդիպել ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խմբակցությունների միջև հաշտեցման և պայմանավորվածությունների ձեռքբերման հարցերը»,-նշված է հրապարակման մեջ: Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորում են արմատական ​​շարժման […] ...

Հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ

15:12 08.10.2024

Հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է […] ...

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

15:08 08.10.2024

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Հայֆա և Կրայոտ քաղաքների վրա», – ասվում է երեքշաբթի շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի քանի բնակավայրեր: ...

Ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին

15:05 08.10.2024

Ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ «Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը: «Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։ […] ...

BACK_TO_TOP