Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+18.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:42 07.10.2024

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3583 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 239 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 776, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 230, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 117, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119 և 1359 այլ իրավախախտումներ։ 106 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 36-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 170-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 222 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 212, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 812 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 2923, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 321, վարելիս հեռախոսից օգտվելու՝522, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 16, արագության գերազանցման՝ 1669 և 3288 այլ իրավախախտումներ։

391 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1474-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 462-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.10.2024

SHANTNEWS

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

21:55 07.10.2024

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող […] ...

Ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը Ջավախքում ձայներ ստանալու հույս չունի

21:47 07.10.2024

Ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը Ջավախքում ձայներ ստանալու հույս չունի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […] ...

Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել

21:39 07.10.2024

Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել

Իսպանիայի իրավապահ մարմինները ածխաջրածինների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի շրջանակում գործողություն են իրականացրել։ EFE գործակալության տվյալներով՝ մինչ այժմ հաղորդվել է 14 ձերբակալվածի մասին։ Նշվում է, որ կասկածյալները մաս են կազմել հանցավոր ցանցի, որը երկու տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, 182 միլիոն եվրոյի խարդախություն է կատարել: Իսպանիայի տարբեր նահանգներում, այդ թվում՝ Մադրիդում, արդեն 11 խուզարկություն է իրականացվել տներում […] ...

Հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը «Ամերիկյան անկյուններին» Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում․ Երևանում ԱՄՆ դեսպանատուն

21:32 07.10.2024

Հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը «Ամերիկյան անկյուններին» Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում․ Երևանում ԱՄՆ դեսպանատուն

Վերջերս փոխըմբռնման նոր հուշագրեր են ստորագրվել Երևան քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Չարենցավանի քաղաքային գրադարանի և Լոռու մարզային գրադարանի հետ։ Ավելի վաղ՝ հուլիսին, հուշագիր էր ստորագրվել Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանի հետ։ Այս մասին հայտնում են Երևանում ԱՄՆ դեսպանատնից։ Այս փոխգործակցության շնորհիվ տեղի բնակիչների համար հասանելի են դառնում «Ամերիկյան անկյունների» ծրագրերը, որոնք ներառում են կրթական […] ...

Ընդդիմությունը հորինում է կեղծ թիրախներ և հետո նվաճում այդ թիրախները. զրույց Հայկ Կոնջորյանի հետ

21:23 07.10.2024

Ընդդիմությունը հորինում է կեղծ թիրախներ և հետո նվաճում այդ թիրախները. զրույց Հայկ Կոնջորյանի հետ

Ընդդիմությունը, ի դեմս «Սրբազան շարժման», վերսկսել է իր ակտիվ գործողությունները: Նախ Համալիրում, ապա Հանրապետության հրապարակում դարձյալ տեղի ունեցան հավաքներ ու իշխանության հասցեին դարձյալ հնչեցին մեղադրանքներ ու հեռանալու կոչեր: Այդ ամենին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: ...

BACK_TO_TOP