Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. երկու անձ է կալանավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+17.09 oC

Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. երկու անձ է կալանավորվել

17:22 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ոստիկանության ծառայողների և քննիչների համագործակցության արդյունքում, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։

2024թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, արձանագրել են Մեղրի-Կապան Մ17 ավտոճանապարհի՝ ԻԻՀ-ՀՀ սահմանի մոտ կայանված «Նիսսան Բլյուբիրդ» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը, վերցնելով թմրամիջոցի փաթեթը, նետել է ճանապարհի մյուս հատվածը՝ նշված ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող 39-ամյա տղամարդու ուղղությամբ: Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված երկու անձինք ձերբակալվել են:

Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է թվով 3 փաթեթ, որոնցում առկա են 0.51 կգ համաքաշով «Ափիոն», 0.53կգ համաքաշով «Հաշիշ», 0.04 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ», 1.150 կգ համաքաշով «Մետամֆետամին» և 11.680կգ. համաքաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 0.110 գրամ գունավոր «Love», «Audi» գրառումներով դեղահաբեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածների մի մասը, ըստ հետազոտության արդյունքների, առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», մի մասն էլ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իսկ մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողութունների, ոստիկանության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նախաքննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ԻԻՀ քաղաքացին, նախնական համաձայնության գալով ՀՀ վերոնշյալ երկու քաղաքացիների հետ, պայմանավորվել է հայ-իրանական միջպետական սահմանի վրայով, մաքսանենգ ճանապարհով, ԻԻՀ-ի պետական տարածքից ՀՀ պետական տարածք փոխանցել թմրամիջոցներ, որոնք ՀՀ նշված քաղաքացիները իրացման նպատակով պետք է տեղափոխեին Երևան:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի 38 և 39-ամյա տղամարդկանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների մաքսանենգության մեխանիզմը, դրանում և թմրամիջոցների ապօրինի իրացման շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 8-ին հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

20:24 07.10.2024

Հոկտեմբերի 8-ին հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արզումանյան փ. 16/1, 16/2, 16/3, 18, 20 շենքեր, Արզումանյան փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փ. 11 շենք, Շինարարների փ. 3, 5, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան […] ...

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

20:15 07.10.2024

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

Արզումանյան փ. 10 և 17 շենքերի բնակիչների հետ շարունակվում են վերականգնման ծրագրի վերաբերյալ բանակցությունները: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, ըստ որի՝ նախկին շենքի փոխարեն կկառուցվի նորը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

20:07 07.10.2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Հասանք Մոսկվա» գրառմամբ։ Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախատեված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:05 07.10.2024

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական […] ...

SHANTNEWS

20:00 07.10.2024

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

19:53 07.10.2024

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ […] ...

BACK_TO_TOP