Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+26.09 oC

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը

14:41 07.10.2024

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ 179.382մլն.մ³:

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

18:06 07.10.2024

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […] ...

SHANTNEWS

18:00 07.10.2024

SHANTNEWS

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

17:54 07.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում […] ...

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

17:48 07.10.2024

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...

Մասիսի ոստիկանները երևանցու մեքենայում հայտնաբերել են թմրանյութ

17:42 07.10.2024

Մասիսի ոստիկանները երևանցու մեքենայում հայտնաբերել են թմրանյութ

Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկություն են ունեցել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է թմրանյութ: Հոկտեմբերի 2-ին ստացվել է հավելյալ տեղեկություն, որ նա գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում: Մասիսի ոստիկանները ձերբակալել են 57-ամյա երևանցուն և, իր վարած «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխել են բաժին: Այստեղ տղամարդը հայտնել է, որ թմրանյութ […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպանին

17:33 07.10.2024

ԱԽ քարտուղարն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ տիկին Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP