Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Մանթաշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Մանթաշյան

14:20 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան։ Քննարկումը վարել է Րաֆֆի Քասարջյանը։

Բանախոսները ներկայացրել են իրենց փորձն այս ոլորտում՝ բերելով գործնական օրինակներ յուրաքանչյուրն իր երկրում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում գրանցած հաջողություններին, ինչպես նաև մարտահրավերներին, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին ու առաջնահերթություններին։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը՝ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման աճով, դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի նորարարական ԱԲ նախագծերից մի քանիսը, որոնք խթանում են ստեղծարարությանը, արդյունաբերության տարբեր ոլորտներում հաղորդակցության բարելավմանը, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունն աջակցում այս նախաձեռնություններին։

Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն իր հերթին նշել է, որ Ուգանդան կենտրոնացած է ԱԲ-ի ինտեգրման վրա՝ հանրային ծառայությունների և կրթության ոլորտներում, և ինչպես է ԱԲ-ն օգնում խթանելու ստեղծագործ ունակությունները։

Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական ​​քարտուղար Իվես Իրադուտունդան էլ ասել է, որ Ռուանդան՝ հատկապես պետական հատվածում, հեռանկարային մոտեցումներ ունի տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ։

Քննարկման ավարտին՝ մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների կառավարությունների կողմից ԱԲ ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները։

«Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» թեմայով քննարկումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբելու ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խոսելու այն մասին, թե ինչպես ԱԲ-ն կարող է խթանել ստեղծագործականությունը, բարելավել հաղորդակցությունը հանրության մեջ՝ կենտրոնանալով ազգային ռազմավարությունների և քաղաքականության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

16:35 02.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

16:31 02.04.2025

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

16:22 02.04.2025

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...

BACK_TO_TOP