Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+9.09 oC

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

11:32 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ․

«Սիրելի՛ գրադարանավարներ,

սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Մեծ հաշվով սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը: Տոն է գիրք ստեղծողների, պահպանողների և ընթերցողների համար:

Գրադարանը մարդկությանը հայտնի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Այստեղ ամբարվում է այն ամենը, ինչ մարդկությունը հայտնաբերել ու կուտակել է հազարամյակներով, այն է՝ համամարդկային գիտելիքներ, գիտական հայտնագործություններ, աշխարհընկալումների ու ճշմարտությանը հասնելու փնտրտուքների վկայություններ: Հետևաբար գրադարանը քաղաքակրթական զարգացումների վերաբերյալ փաստագրական հիշողությունների պահապանն է:

Մարդկության պատմության երկար ժամանակահատվածում գրադարանների սոցիալական գործառույթները զգալի փոփոխություններ են կրել: Այսօր գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները, հանգստանալ, ժամանակ անցկացնել և տեղեկատվություն ստանալ: Դրանք նպաստում են գիտության զարգացմանը, հասարակության և յուրաքանչյուրի առաջընթացին:

Տեխնոլոգիաների զարգացման և գլոբալ փոփոխությունների տեմպերը գրադարաններին կանգնեցրել են նոր մարտահրավերների առջև, որոնց դիմագրավելու համար ոլորտի պետական քաղաքականության մեջ իրականացնում ենք համալիր միջոցառումներ:

Ընդամենը օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով գրադարանների օգտագործման նպատակներում ամրագրվեցին տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթները, սահմանվեց էլեկտրոնային գրադարան հասկացությունը: Իրավական կարգավորումները նպաստելու են գրադարանների գործառույթների բարելավմանը` գրա­դա­րա­նա­յին հավաքա­ծու­նե­րի համալրման, պահ­պա­նութ­յան, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառան­գու­թյան թվանշա­նացման առումով, ինչպես նաև տեղեկատվական շտե­մա­րաննե­րի և միացյալ ավտո­մատացված համակարգերի շարունակական զարգացմանը:

Նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների նյութատեխնիկական բազայի վերազինում: Արդյունքում՝ ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ձևավորվում են արդիականացված գրադարաններ:

ՀՀ մարզերում հավատարմագրված 47 համայնքային գրադարաններ վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: Միայն 2024 թվականին շուրջ 10 հանրային գրադարաններ համալրվել են նոր համակարգիչներով, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորումներով, նոր կահույքով: Արդիական ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի և համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում:

ՀՀ համայնքներում մշակութային և երիտասարդական համալիր ծառայությունների բարելավման, այդ շրջանակում նաև հանրային գրադարանների կառավարման նոր մոդելի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել է մարզերում Համայնքային մշակութային ժամանցային կենտրոնի ձևավորման փորձարարական նոր ծրագիր։ Նպատակադրել ենք առկա մշակութային ենթակառույցների հիման վրա առնվազն 10 մարզային համայնքներում ձևավորել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր՝ միտված մշակութային կյանքի ակտիվացմանը, հանրային ընթերցանության խրախուսմանը, գեղագիտական կրթության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը։

Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր ջանքերով գրադարանները մարդկանց համար շարունակում են ճանապարհ բացել դեպի գիտության և իմաստության աշխարհ:

Մասնագիտական տոնի նախօրեին շնորհակալություն եմ հայտնում գրադարանների աշխատակիցներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, ազգային և համաշխարհային ժառանգությունը պահպանելու, տեղեկատվություն տրամադրելու և ընթերցողներին մշտապես որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Հատուկ երախտիքի խոսք եմ հղում գրադարանային գործի և գրադարանագիտության վետերաններին: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը միշտ արժանի արձագանք է գտնում երախտապարտ ընթերցողների սրտերում:

Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:59 05.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:53 05.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

00:44 05.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...

Էմինեմը պապիկ է դարձել

00:32 05.04.2025

Էմինեմը պապիկ է դարձել

Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...

Լարսը բաց է

00:21 05.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP