Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.26 oC

Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

11:20 07.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն:

Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես կգա հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունն աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:

Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

14:15 07.10.2024

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ...

Վթարային ջրանջատում  Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

14:13 07.10.2024

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

14:01 07.10.2024

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։ ...

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

13:55 07.10.2024

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

13:50 07.10.2024

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […] ...

BACK_TO_TOP