Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.24 oC

Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում․ Պեսկով

10:33 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը։ Կառավարության բարձրագույն պաշտոնում նա 21-րդ անգամ կնշի ծննդյան տոնը։

Ինչպես ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը այս տարիքում ևս բազմազբաղ է։

«Նախագահն անգամ օրվա ընթացքում չունի աշխատանքի և հանգստի կոնկրետ ժամեր, եթե պետք է, նա հաշվետվություններ է ստանում գիշերը»,-ասել է նա։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

11:53 07.10.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր սահմանադրությունը այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող անարձագանք մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը […] ...

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

11:48 07.10.2024

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը: «Մետրոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Մինչև ամսվա վերջ ժետոնները կհանվեն և կգործի միասնական վճարման համակարգը»,-ասաց նա: Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ […] ...

Մերձավոր Արևելքում պատերազմը վատ նորություն է ամբողջ աշխարհի համար․ Բորել

11:44 07.10.2024

Մերձավոր Արևելքում պատերազմը վատ նորություն է ամբողջ աշխարհի համար․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը վատ նորություն կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար։ «Կան տարբեր դիրքորոշումներ Եվրամիությունում այն մասին, թե ինչպես է Իսրայելն իրականացնում իր պաշտպանության իրավունքը, ինչը, անկասկած, կանխել է արդյունավետ ճնշման միջոցները այս առումով։ Ես պարզ  ասել եմ, որ Գազայի […] ...

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

11:37 07.10.2024

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին: Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման […] ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

11:32 07.10.2024

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ․ «Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Մեծ հաշվով սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը: Տոն է գիրք ստեղծողների, պահպանողների և ընթերցողների համար: Գրադարանը մարդկությանը հայտնի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Այստեղ ամբարվում է այն ամենը, ինչ […] ...

Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել

11:28 07.10.2024

Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 15 օրում առանց Կիևին արևմուտքի աջակցության։ «Շատերը ցանկանում են, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի: Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհասնի իր նպատակին: Բայց մենք դա ուզո՞ւմ ենք ուկրաինացիների […] ...

BACK_TO_TOP