Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

17:42 05.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ:

«Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։

Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ Անվար Իբրահիմը հիշեցրել է, որ վերջերս Վլադիվոստոկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես գնացի Վլադիվոստոկ՝ արտահայտելու մեր շահագրգռվածությունը՝ դառնալու BRICS-ի մաս և շարունակելու առևտուրն ու ներդրումներն այն ոլորտներում, որոնք հակասական չեն, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք դա չպետք է անենք»,-ասել է քաղաքական գործիչը:

Մալայզիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել 2024 թվականի հուլիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […] ...

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

19:35 05.10.2024

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

Շրի Լանկան ավարտել է իր պետական ​​պարտքի վերակառուցման գործընթացը և դուրս է եկել սնանկությունից, հայտարարել է երկրի ֆինանսների նախկին նախարար Ալի Սաբրին։ «Այսօր Շրի Լանկան պաշտոնապես ավարտեց իր պարտքի վերակառուցման գործընթացը՝ նշանավորելով երկրի սնանկացումից դուրս գալը, եթե հաշվի առնենք, թե որտեղ էինք մենք 2022 թվականի ապրիլին: Որպես այդ ժամանակ ֆինանսների նախարար՝ ես ընդունեցի արտաքին պարտքի […] ...

BACK_TO_TOP