Ինչպե՞ս վիրավորվեցին «Սասնա ծռերից» 10 հոգի. ամբաստանյալների հայտարարությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Ինչպե՞ս վիրավորվեցին «Սասնա ծռերից» 10 հոգի. ամբաստանյալների հայտարարությունները

16:44 04.04.2018

  «Ինչի՞ մինչև էսօր չի խոսվում, թե ինչպես վիրավորվեցին «Սասնա ծռերից» տասը հոգի, ո՞վ կրակեց, ինչպե՞ս, ինչո՞ւ: Բազում ապացույցներ ենք  հրապարակում, բայց էդ մասին խոսք չկա»,- ասաց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի հայտարարությունների ժամանակ: Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց, որ եթե ունեն ապացույցներ, կարող են ներկայացնել, դատարանը կքննի: Եղիազարյանն էլ ասաց, թե իրենց կալանքի տակ պահելով՝ զրկել են այդ հնարավորությունից: Դատավորը հակադարձեց, թե դա կարող են անել իրենց պաշտպանների միջոցով: 

 Մյուս ամբաստանյալների հայտարարությունները հեղեղված էին իշխանության հասցեին վիրավորանքներով և զինված ապստամբության կոչերով, թեև դատավոր Մեսրոպ Մակյանը բազմիցս զգուշացրեց նրանց ձեռնպահ մնալ վիրավորանքներից և խոսել հետազոտված ապացույցների վերաբերյալ: 

Սովորաբար դատական նիստի ավարտին դատավորը հնարավորություն է տալիս պաշտպաններին և ամբաստանյալներին հայտարարություններ անել հետազոտված ապացույցների վերաբերյալ, սակայն ամեն անգամ ամբաստանյալների հայտարարությունները վերածվում են քաղաքական հայտարարությունների ու վիրավորանքների:

Հիշեցնենք՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը,ըստ մեղադրանքի, երկու շաբաթ շարունակ գրավել են Ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը, նրանք մեղադրվում են նաև ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ուրիշի սեփականությունը հանդիսացող գույքը՝ տվյալ դեպքում ավտոմեքենաները հրկիզելու, պատանդներ պահելու, գրաված շենքն ու պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի պահանջներ թելադրելու համար: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

15:14 05.10.2024

Խաշթառակ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […] ...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

BACK_TO_TOP