Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

13:00 05.10.2024

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային։

«Մենք հույս ունենք իմաստության և ուժի դրսևորման վրա, բայց, ինչպես հասկանում եք, երաշխիքներ չկան»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ «դժվար է հստակ ասել», թե արդյոք հրեական պետությունը նախատեսում է օգտագործել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի էսկալացիայի տարելիցը Իրանի հանրապետության հրթիռային հարձակումներին պատասխանելու համար:

«Կարծում եմ, որ նրանք ինչ-որ առումներով ցանկանում էին խուսափել հոկտեմբերի 7-ից, այնպես որ, իմ գնահատմամբ, եթե ինչ-որ բան պատահի, ավելի հավանական կլինի առաջ կամ հետո», – ավելացրել է CNN-ի աղբյուրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

14:36 05.10.2024

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:26 05.10.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

14:16 05.10.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […] ...

BACK_TO_TOP