ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+21.09 oC

ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:34 05.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ․ հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։

2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։

Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26–ամյա աղջիկը, ուսում ստանալու նպատակով, գտնվել է ՀՀ–ում և բնակություն է հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։ Վերջինիս հոր ընկերը՝ 49–ամյա ԻԻՀ քաղաքացին, ով աշխատել է որպես ավտոբուսի վարորդ՝ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26–ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։

Խնջույքից հետո, 49–ամյա տղամարդու առաջարկով, վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49–ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ 26–ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

12:48 05.10.2024

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում պետք է մրցի «Էսթեղլալի» հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ Marca-ի համաձայն՝ Սաուդյան ակումբը հրաժարվում է մեկնել հոկտեմբերի 22-ին նախատեսված հանդիպմանը։ «Ալ Նասրը» չի ցանկանում վտանգի տակ դնել թիմին։ Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն ու այլ հայտնի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

12:37 05.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ […] ...

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

12:26 05.10.2024

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ ի պատասխան երկրի՝ բալիստիկ հրթիռներով հարվածների։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով CNN-ին։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, ով դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների […] ...

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

12:15 05.10.2024

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանին, որը վերջերս էր հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել ռուսական ակումբ։ Սուլեյմանովը և Սևիկյանը միասին խաղացել են նաև ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում»։ «Ինձ տպավորեց այդ տրանսֆերը, քանի որ հաճախ եմ խաղացել Էդգարի հետ, միասին եղել ենք Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար լավ ենք հասկանում ինչպես […] ...

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

12:04 05.10.2024

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր […] ...

BACK_TO_TOP