Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.09 oC

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

10:11 05.10.2024

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել ժամը 21:24-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է բամբակյա թափոն (մոտ 70 քմ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

12:15 05.10.2024

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանին, որը վերջերս էր հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել ռուսական ակումբ։ Սուլեյմանովը և Սևիկյանը միասին խաղացել են նաև ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում»։ «Ինձ տպավորեց այդ տրանսֆերը, քանի որ հաճախ եմ խաղացել Էդգարի հետ, միասին եղել ենք Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար լավ ենք հասկանում ինչպես […] ...

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

12:04 05.10.2024

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր […] ...

SHANTNEWS

12:00 05.10.2024

SHANTNEWS

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

11:53 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը: Եղիազար Ավագյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումները՝ որպես իրավական հարցերը քննարկելու արդյունավետ հնարավորություն: Գալիմժան […] ...

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

11:44 05.10.2024

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու այն կարեւոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, […] ...

«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ

11:37 05.10.2024

«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հաղթանակը չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղում հաղթել է շաբաթվա Performance of the Week անվանակարգում։ Մրցանակին հավակնում էր նաև «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս) հանդիպումը, որն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հաղթողը որոշվել է ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Նոան» […] ...

BACK_TO_TOP