ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.09 oC

ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

10:00 05.10.2024

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), «Suzuki» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), «Nissan» (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնեը՝ «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

12:04 05.10.2024

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր […] ...

SHANTNEWS

12:00 05.10.2024

SHANTNEWS

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

11:53 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը: Եղիազար Ավագյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումները՝ որպես իրավական հարցերը քննարկելու արդյունավետ հնարավորություն: Գալիմժան […] ...

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

11:44 05.10.2024

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու այն կարեւոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, […] ...

«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ

11:37 05.10.2024

«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հաղթանակը չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղում հաղթել է շաբաթվա Performance of the Week անվանակարգում։ Մրցանակին հավակնում էր նաև «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս) հանդիպումը, որն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հաղթողը որոշվել է ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Նոան» […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին

11:34 05.10.2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, […] ...

BACK_TO_TOP