Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

12:15 05.10.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանին, որը վերջերս էր հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել ռուսական ակումբ։ Սուլեյմանովը և Սևիկյանը միասին խաղացել են նաև ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում»։

«Ինձ տպավորեց այդ տրանսֆերը, քանի որ հաճախ եմ խաղացել Էդգարի հետ, միասին եղել ենք Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար լավ ենք հասկանում ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Նա փոխվել է, թեև մինչև այդ էլ ուժեղ էր։ Էդգարը վերադարձել է Ռուսաստան և հիմա պետք է մի քիչ մարզավիճակ հավաքի, ինչից հետո կփայլի այս լիգայում»,- ռուս ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Էդգար Սևիկյանը մոսկովյան ակումբում վարձավճարով կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը: 2025թ․ ամռանը «Լոկոմոտիվը» կունենա 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

14:08 05.10.2024

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

Շաբաթ կեսգիշերից սկսած Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան 16 քաղաքի և բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը: Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 16 բնակավայրի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվել են մի շարք ռմբակոծությունների։ Իսրայելական հրետանին կրակ է բացել նաև լիբանանյան […] ...

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

14:00 05.10.2024

Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է. Անտոնիո Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով։ «Նրա նվաճումներն անհավանական են։ Նա 17 տարեկանում խաղում է «Բարսելոնայում» ու իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Նա ունի հրաշալի ապագա։ Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է»,- ասել է Ռյուդիգերը։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում […] ...

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

13:52 05.10.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […] ...

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

13:45 05.10.2024

Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Ոստիկանության պետը՝ ուսուցիչներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […] ...

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է. խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից

13:37 05.10.2024

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է. խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից

Հոկտեմբերի 5-ն Ուսուցչի օրն է: Խորհրդարանականները պատմում են իրենց դպրոցական տարիներից, ուրախ ու անմոռանալի պահերից, հիշում ուսուցիչներին, ովքեր փոխել են իրենց կյանքի ընթացքը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով. Անչելոտին՝ «Ռեալի» պարտության մասին

13:30 05.10.2024

Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով. Անչելոտին՝ «Ռեալի» պարտության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ֆրանսիական «Լիլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում: «Ծանր է գնահատել մի խաղ, որը բավականին անհաջող էր մեզ համար: Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով: Դանդաղ էինք աշխատում գնդակով, ծանր էինք մոտենում մրցակցի տուգանայինին, մտահղացումներն էլ քիչ էին: Չի կարելի խուճապի մատնվել, հարկավոր է հանգստություն […] ...

BACK_TO_TOP