Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին

18:28 05.10.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավարը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին:

«Արսենը դեռ մարզվում է անհատական ծրագրով: Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր:

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից: Նա 40 խաղում դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […] ...

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

19:35 05.10.2024

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

Շրի Լանկան ավարտել է իր պետական ​​պարտքի վերակառուցման գործընթացը և դուրս է եկել սնանկությունից, հայտարարել է երկրի ֆինանսների նախկին նախարար Ալի Սաբրին։ «Այսօր Շրի Լանկան պաշտոնապես ավարտեց իր պարտքի վերակառուցման գործընթացը՝ նշանավորելով երկրի սնանկացումից դուրս գալը, եթե հաշվի առնենք, թե որտեղ էինք մենք 2022 թվականի ապրիլին: Որպես այդ ժամանակ ֆինանսների նախարար՝ ես ընդունեցի արտաքին պարտքի […] ...

BACK_TO_TOP