Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

18:05 05.10.2024

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Յակուշևը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հասցեին:

«Ես ծանոթ եմ Նիկիտա Սիմոնյանի հետ: Նա մեծագույն մարզիկ և մարդ է: Սիմոնյանը շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլ նաև հայրենական ֆուտբոլի համար: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն, «Արարատի» հետ նվաճել է գավաթն ու չեմպիոնի տիտղոսը: Սիմոնյանին սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը: Նա ամբողջ կյանքում հավատարիմ մնաց «Սպարտակին»»,- 77-ամյա Յակուշևի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում խփել է 160 գոլ, 4 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը, 2 անգամ էլ դարձել է գավաթակիր: 1992 թվականից Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […] ...

BACK_TO_TOP