Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին

17:23 05.10.2024

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը տհաճ փաստեր է բացահայտել ազգային թիմի մարզչի մասին:

«Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին: Մի անգամ հավաքականի տղաները հանդիպում էին կազմակերպել Մարսելո Բյելսայի հետ, որպեսզի խնդրեն նրան հանդիպելիս բարևել: Ես էի թիմի անունից զրուցում Բյելսայի հետ: Նշեցի ներքին մթնոլորտի խնդիրները, բայց նա անտեսում էր մեզ, պահանջում էր, որպեսզի մենք էլ անտեսենք երկրպագուներին: Այնպես որ, եթե Ուրուգվայի հավաքականը ցանկալի արդյունքի չհասնի, տղաներին չմեղադրեք: Մարզիչն ամեն ինչ անում է թիմը քանդելու համար»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը մեբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետ Մարսելո Բյելսան Ուրուգվայի հավաքականը գլխավորում է 2023 թվականից։ Վերջերս 37-ամյա Սուարեսն ավարտել էր ելույթներն ազգային թիմում, որի պատմության լավագույն ռմբարկուն է 68 գոլով։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 19 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիան ակնկալում է ջրհեղեղից վնասի համար ԵՀ-ից փոխհատուցում ստանալ

19:15 05.10.2024

Ռումինիան ակնկալում է ջրհեղեղից վնասի համար ԵՀ-ից փոխհատուցում ստանալ

Բուխարեստն ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը կկարողանա 1,5 միլիարդ եվրո հատկացնել՝ փոխհատուցելու «Բորիս» ցիկլոնի պատճառով երկրի արևելքում ջրհեղեղների պատճառած վնասը, ասել է Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա ընդգծել է, որ Ռումինիան մինչև նոյեմբերի 1-ը Բրյուսելին կուղարկի բոլոր վնասների ամբողջական գնահատականը, որպեսզի գումար ստանա բոլոր ենթակառուցվածքների վերականգնման, բնակավայրերի և մարդկանց պաշտպանության […] ...

Գիտնականները Եգիպտոսում հին տիրակալի դստեր անսովոր գերեզման են գտել

19:05 05.10.2024

Գիտնականները Եգիպտոսում հին տիրակալի դստեր անսովոր գերեզման են գտել

Գերմանիայից և Եգիպտոսից հնագետների միջազգային խումբը հին Եգիպտոսի հարուստ Ասյուտ նահանգում հայտնաբերել է Ջեֆայհապիի տիրակալի դստեր 4000-ամյա գերեզմանը: Կնոջը թաղել են միմյանց մեջ դրված երկու սարկոֆագներում։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը (MTA): Ըստ գիտնականների՝ Ջեֆայհապիի դստերը սպանել է Իդին։ Նա կյանքից հեռացել է 40 տարեկանից առաջ, ով ոտքի մի արատ ուներ։ […] ...

Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը

18:55 05.10.2024

Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը

Ճապոնիայում խաղալիքներ արտադրող MegaHouse-ը ստեղծել է 5 մմ «Ռուբիկ»-ի խորանարդ, որը կշռում է 0,3 գրամ, որի լուծման համար պահանջվում է պինցետ: Այս մասին գրում է CNN-ը։ Գինեսի համաշխարհային ռեկորդները հաստատել են MegaHouse-ի արտադրանքը որպես աշխարհի ամենափոքր պտտվող գլուխկոտրուկ խորանարդը: Այն կարողացել է գերազանցել բրիտանացի Թոնի Ֆիշերի սահմանած 2016 թվականի ռեկորդը՝ նա ստեղծել էր «Ռուբիկ»-ի 5,6 […] ...

NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում դարպասապահը դարձել է անհավանական սեյվի հեղինակ

18:45 05.10.2024

NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում դարպասապահը դարձել է անհավանական սեյվի հեղինակ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանի առաջին գոլը խփել է «Նյու-Ջերսի Դևիլզի» հարձակվող Ստեֆան Նոեսենը։ Կանոնավոր առաջնության առաջին խաղում «Նյու-Ջերսին» մրցել է «Բաֆալո Սեյբրզի» հետ։ 31-ամյա ամերիկացի հոկեյիստը խաղի հաշիվը բացել է 9-րդ րոպեին։ Դրվագներից մեկում էլ «Նյու-Ջերսիի» դարպասապահ Յակոբ Մարկստրյոմը դարձել է անհավանական սեյվի հեղինակ։ ...

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

18:40 05.10.2024

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում

18:33 05.10.2024

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում

«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման […] ...

BACK_TO_TOP