«Նոայի» մրցակից «Չելսին» հաղթեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+12.09 oC

«Նոայի» մրցակից «Չելսին» հաղթեց

17:51 04.10.2024

Եվրոպա լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում պորտուլագական «Պորտուն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի են գրանցել՝ 3-3։

«Պորտուն» 20-րդ րոպեի դրությամբ 0-2 հաշվով պարտվում էր, սակայն նախքան ընդմիջում հավասարեցրել է հաշիվը, իսկ երկրորդ կեսում նաև հայտնվել հաղթողի դերում։

81-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է 10 ֆուտբոլիստով, երկրորդ պաշտոնական խաղում անընդմեջ կարմիր քարտ է ստացել պորտուգալացի կիսապաշտպան, թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշը։ Սակայն դա չի թուլացրել թիմին: Ավելացված առաջին րոպեին անգլիացի պաշտպան Հարի Մագուայերն Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմին փրկել է պարտությունից։

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարում երկրորդ ոչ-ոքին խաղաց և 2 միավորով 21-րդն է, «Պորտուն» 1 միավորով 24-րդ տեղում է։

Եվրոպա լիգայում երկրորդ հաղթանակը տարավ ֆրանսիական «Լիոնը», որը մրցակցի դաշտում շանս չտվեց Գլազգոյի «Ռեյնջերսին»` 4-1։

«Լիոնը» 6 միավորով երկրորդ տեղում է, «Ռեյնջերսը» 3 միավորով 17-րդն է։

Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեց շվեդական «Էլֆսբորգից»։ Հռոմեական ակումբը մեկնարկային երկու խաղում 1 միավոր է վաստակել և 27-րդ տեղում է, «Էլֆսբորգն» առաջին հաղթանակը տարավ ու բարձրացավ 16-րդ տեղ։

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում Երևանի «Նոայի» մրցակիցներից Լոնդոնի «Չելսին» մեկնարկեց գոլառատ հաղթանակով: Լոնդոնցիները հաղթեցին բելգիական «Գենտին»։

Մրցաշարի առաջին խաղում հաղթեց նաև իտալական «Ֆիորենտինան»: Տանը 2-0 հաշվով նրանք առավելության հասան Ուելսը ներկայացնող «Նյու Սեյթսի» նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.10.2024

SHANTNEWS

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

21:55 04.10.2024

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […] ...

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան.  Washington Post

21:50 04.10.2024

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան. Washington Post

Հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

21:45 04.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […] ...

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

21:44 04.10.2024

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել […] ...

Մեծ Բրիտանիան հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսային հսկողության սահմանումը

21:40 04.10.2024

Մեծ Բրիտանիան հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսային հսկողության սահմանումը

Մեծ Բրիտանիան ևս մեկ անգամ հետաձգել է Եվրամիությունից ապրանքների ներմուծման նկատմամբ լիարժեք մաքսային հսկողություն սահմանելու վերջնաժամկետը՝ այս անգամ մինչև 2025 թվականի հունվարի վերջ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով բրիտանական մաքսային ներկայացուցչին։ Հրատարակության համաձայն՝ բրիտանական կառավարությունը նախատեսում էր հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից ներմուծման անվտանգության հայտարարագրեր մտցնել։ Նույն ժամկետում նախատեսվում էր ներդնել «Միասնական առևտրի պատուհանը», հարթակ, որը թույլ կտա […] ...

BACK_TO_TOP