ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Լիբանանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+15.09 oC

ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Լիբանանին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:08 03.10.2024

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության սրման ֆոնին 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Լիբանան։

Օգնության փաթեթը նպատակ ունի ուժեղացնել մարդասիրական աջակցությունը Լիբանանում՝ տրամադրելով սնունդ, ապաստան, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ:

Սեպտեմբերի վերջին հատկացված լրացուցիչ 10 մլն եվրոյից հետո այս տարի օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 104 մլն եվրո։

«Մեր նոր ֆինանսավորումը կապահովի, որ խաղաղ բնակիչները ստանան այդքան անհրաժեշտ օգնությունը նման շատ դժվար պահին։ Մենք շարունակում ենք կոչ անել դադարեցնել կրակը Լիբանանի սահմանին և Գազայում, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իսրայելի օդային և ցամաքային հարձակումը վատթարացրել է մարդասիրական իրավիճակը Լիբանանում՝ ստիպելով հարյուր հազարավոր լիբանանցի խաղաղ բնակիչների լքել իրենց տները: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է ավելի քան 1000 մարդ։ Հազարավոր լիբանանցիներ գիշերում են լողափերում և փողոցներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տղամարդը փրկվել է ծովային գիշատչի հարձակումից. շնաձուկը նրան որպես հուշ «նվեր» է թողել

22:11 03.10.2024

Տղամարդը փրկվել է ծովային գիշատչի հարձակումից. շնաձուկը նրան որպես հուշ «նվեր» է թողել

Դեպքը տեղի է ունեցել դայվինգով զբաղվող 20-ամյա Անգուս Կոկոտի հետ, երբ նա լողալիս է եղել Ֆրանսիական Պոլինեզիայի Մանգարևա կղզու առափնյա ջրերում:  Չնայած Անգուսը լողալիս է եղել ծանծաղ ջրում՝ ափից մի քանի մետր հեռավորության վրա, նրա վրա է հարձակվել 2,5 մետրանոց շնաձուկը։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Փորձելով փրկել իր կյանքը՝ Անգուսը հանգստություն է պահպանել, […] ...

SHANTNEWS

22:00 03.10.2024

SHANTNEWS

Հոկտեմբերի 4-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում և 7 մարզում

21:58 03.10.2024

Հոկտեմբերի 4-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 1, 3, 4, 5, 6, 8 շենքեր, Մառի փ. 2, 4, 5, 6, 7, 11,14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, […] ...

10-15 հազարով էլ կարելի է իրավիճակը սրել. Լիլիթ Դալլաքյանը՝ Բագրատ Գալստանյանի շարժման մասին

21:55 03.10.2024

10-15 հազարով էլ կարելի է իրավիճակը սրել. Լիլիթ Դալլաքյանը՝ Բագրատ Գալստանյանի շարժման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […] ...

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

21:50 03.10.2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հայտնում է  ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։ Զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: Հանդիպման ընթացքում […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք

21:45 03.10.2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է […] ...

BACK_TO_TOP