Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր

19:42 03.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, կազմակերպվել է երկօրյա դասընթաց։

Դասընթացը վարում էր լիտվացի փորձագետ Էվալդաս Պիլիպավիչուսը: Մասնակցում էին ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը, վարչության անձնակազմը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներ։

ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանի խոսքով՝ «Դասընթացի առաջին փուլով ուսումնասիրելու ենք գործընթացների կառավարման ոլորտում Արևմտյան Եվրոպայի երկրների առաջատար փորձը: Այս ոլորտը կարելի է բաժանել որոշակի ենթափուլերի՝ բիզնես գործընթացների պլանավորում, ոլորտային առկա ռիսկերի գնահատում, որը հնարավորություն կտա մեր կողմից վերահսկվող ոլորտներում կիրառել և հասկանալ առկա խնդիրները և դրանց լուծումները»։

Դասընթացի երկրորդ փուլում ներառվել են հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գնահատման համակարգերին վերաբերող հարցեր։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են անձնագրային բաժիններում աշխատակիցների բարեվարքության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման որակին վերաբերող հարցեր։

Լիտվացի փորձագետը բարձր է գնահատել մասնակիցների ակտիվությունը և դասընթացի թեմաներին ներգրավվածությունը։ Դասընթացի շրջանակում նա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժիններում ծանոթացել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

«Արդեն կես տարի է՝ ինչ համագործակցում ենք ծառայությունների մատուցման և որակի վերահսկողության վարչության հետ։ Այս ընթացքում գրանցված ձեռքբերումները շատ տպավորիչ են։ Ամենակարևորը ստացած գիտելիքները յուրացնելու և գործնականում կիրառելու կամքն է, որը ես տեսնում եմ»,-նշել է Էվալդաս Պիլիպավիչուսը:

ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության անձնակազմի կողմից ներկայացվել են գնահատման թերթեր․ հետագայում միջազգային գործընկերների հետ քննարկման և գնահատման արդյունքում ստացված տարբերակները կկիրառվեն վերահսկվող ոլորտներում ծառայությունների մատուցման որակը բարելավելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

BACK_TO_TOP