21:55 03.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև խոսել Եվրաինտեգրման հարցով հանրաքվեի թեմայից, հայ-ռուսական հարաբերություններից, Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումից: Արդյո՞ք այդ շարժման նոր ակտիվացումը կապ ունի տարածաշրջանում լարվածության աճի հետ:
«Ես միշտ համարել եմ, որ շարժումը հենված է արտաքին ազդեցությունների վրա: Ռուսաստանը այստեղ երբեք հեղինակություն ունեցող անձանց վրա խաղադրույք չի կատարում: Ռուսաստանը ունի մի քանի կարևոր գործիքներ: Դրանցից մեկը տնտեսական շանտաժն է՝ Լարս, ատոմակայան, գազի գին…մարդիկ կարող են սոցիալական ցնցումների մեջ հայտնվել: Ու կարևոր չէ, Բագրատ Գալստանյա՛նը կղեկավարի շարժումը, թե՛ ուրիշը: Ռուսաստանը կարող է դա անել: Այնպես որ 10-15 հազարով էլ կարելի է իրավիճակը սրել»,-ասել է Լիլիթ Դալլաքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...
23:32 02.04.2025
Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում էՍոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: ...