Կանցկացվի «Գլխացավերի իրազեկման արշավ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Կանցկացվի «Գլխացավերի իրազեկման արշավ»

18:37 03.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ մեկնարկվում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծ, ըստ որի Հայաստան է գալու նյարդաբան, պրոֆեսոր, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ, Հռոմի համալսարանի պատվավոր դոկտոր Յես Օլեսենը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, արշավին ներկայացվելու են Երևանի առողջապահական բոլոր հիմնարկները։ Արդեն 500-ից ավելի բժիշկ-մասնագետ մասնակցելու ցանկություն է հայտնել:

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ն անցկացվելու են մի շարք միջոցառումներ. «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով գիտաժողով, Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդես, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի հայկական տարածաշրջանային մասնաճյուղի բացում, «100 հարց գլխացավերի մասին» հայալեզու գրքի շնորհանդես, համերգ, մրցանակաբաշխություն։

Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդեսն ունի կրթական բաղադրիչ, համագործակցության և կապերի ընդլայնման հնարավորություն: Հոկտեմբերի 11-ին և 12-ին ցուցահանդեսի ընթացքում քաղաքացիները կարող են ոչ սթրեսային իրավիճակում գալ, հանդիպել բժշկին, առողջապահական կազմակերպչին և ծանոթանալ, թե ինչ բժշկական կենտրոններ ու ծառայություններ կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP