Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+2.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարի հետ

18:07 03.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

13:00 31.01.2025

Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 4-5-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։ ...

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

12:52 31.01.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, […] ...

Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով

12:45 31.01.2025

Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Հիմնական աճն ապահովել են․ Արդյունաբերություն – 4.7 % Գյուղատնտեսություն – 1.6 % Շինարարություն – 14.5 % Առևտուր – 17.0 % Ծառայություններ – 10.6 % ...

Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը

12:38 31.01.2025

Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։ «Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք […] ...

Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի Գրենլանդիան

12:30 31.01.2025

Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի Գրենլանդիան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան, քանի որ վախենում է, որ Չինաստանը կփորձի զավթել այդ տարածքը՝ արկտիկական տերություն դառնալու համար: «Կարելի է պատկերացնել, որ ի վերջո, գուցե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, չինացիները կփորձեն Գրենլանդիայում անել այն, ինչ նրանք արդեն արել են Պանամայի ջրանցքում և այլուր՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 31.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […] ...

BACK_TO_TOP